«Անհավանական է, բայց ճիշտ, որ կան սուննի ջիհադիստներ, որոնք քրիստոնյա հայերին սպանելու համար օգտագործում են իսրայելական տեխնիկան»․ Սերժ Թանկյան

20:01   2 հոկտեմբերի, 2020

Հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում արտասահմանում բնակվող շատ հայտնիներ, որոնք հայկական արմատներ ունեն, աջակցություն են հայտնում Արցախին ու Հայաստանին։ Ընդ որում, աջակցություն են հայտնում ոչ միայն մեր հայրենակիցները։

Սերժ Թանկյանն իր Twitter-յան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Անհավանական է, բայց ճիշտ, որ կան սուննի ջիհադիստներ, որոնք օգտագործում են իսրայելական տեխնիկան` քրիստոնյա հայերին սպանելու համար։ Ժամանակն է, որ Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը»։



© NEWS.am STYLE