«Այս անգա՞մ էլ աշխարհը լռելու է»․ հայտնի երաժիշտ Վալերի Տոլստով

19:24   3 հոկտեմբերի, 2020

Հայտնի երաժիշտ, ֆլեյտահար, հայկական ծագում ունեցող Վալերի Տոլստովը ֆեյսբուքում հաճախ է գրառումներ անում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին։ Իր վերջին գրառման մեջ նա գրում է համաշխարհային հանրության ցինիկ լռության մասին՝ 1915թ․-ին Հայոց ցեղասպանության ժամանակ եւ հիմա, երբ Արցախում մարտական գործողություններ են ընթանում։

«Պատերազմի դեմքը. 106-ամյա հայուհին նստած է իր տան առջեւ՝ այն պաշտպանելով Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու», - գրում է նա:- Ասում են՝ լռությունը ոսկի է։

Ամբողջ աշխարհում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ամենուր, բայց ոչ Թուրքիայում։ Ինչպես եւ Ադրբեջանում։ 1.5 միլիոն անմեղ մարդ: Աշխարհը լռում էր։ Բոլորը լռում էին ։

Պատմությունը կրկնվում է եւ Թուրքիան (իր ատելության եղբայրների հետ միասին) կրկին հարձակվեց Հայաստանի վրա, ինչպես որ այսօր Գերմանիան, նացիզմը վերածնելով հարձակվեր Իսրայելի վրա։ Արդյոք աշխարհն այս անգա՞մ էլ կլռի։

Ասում են՝ լռությունը ոսկի է։ Բայց այս ոսկին սպանում է, եւ այն չի փայլում»:



© NEWS.am STYLE