«Մենք այս ամենը նախկինում էլ ենք տեսել, այս ամենի մասին լսել ենք մեր նախնիներից». «Վամպիրի օրագրերը» սերիալի հայազգի դերասանն աշխարհին կոչ է արել անտարբեր չլինել

21:08   3 հոկտեմբերի, 2020

«Վամպիրի օրագրերը» ամերիկյան հայտնի հեռուստասերիալի դերասան, մեր հայրենակից Րաֆֆի Բարսումյանը սրտի ցավով է անդրադարձել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախին ուղղված հարձակումներին: Դերասանն աշխարհին կոչ է արել դատապարտել այդ գործողությունները` նշելով, որ նման ոճրագործություններից մեկն է հետեւանք դարձել, որ ինքն ու շատ այլ հայեր ծնվել ու ապրում են հայրենիքից դուրս.

«Մորուքս աճեցրել եմ պանդեմիայի ժամանակ. ինձ համար այն շատ ՀԱՅԿԱԿԱՆ տեսք ունի: Միգուցե լսել եք, միգուցե` ոչ, բայց կարծես` դժվար է հոգ տանել մի փոքրիկ պետության համար, որը հեռու է մեզանից... բայց այս փոքրիկ ժողովրդավարական ազգը մոբիլիզացրել է իր որդիներին ու դուստրերին, հայրերին ու մայրերին պայքարելու Ադրբեջանի ու Թուրքիայի ռասիստ ու պատերազմ հրահրող կառավարությունների դեմ: Աղոթեք, կարդացեք այս թեմայի մասին, մտածեք ձեր հայ ընկերների մասին: Մենք այս ամենը նախկինում էլ ենք տեսել, այս ամենի մասին լսել ենք մեր նախնիներից: Շատերիս ԱՄՆ-ում,  Ֆրանսիայում ու Միջին Արեւելքում  գտնվելու պատճառը հենց այդ իրողություններն են: Ինձ համար դժվար է նստել ու հեռվից հետեւել այդ ամենին, բայց մենք, գոնե, մեր խոսքով կարող ենք աշխարհին իրազեկել, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-Instagram-ում գրել է Րաֆֆին:



© NEWS.am STYLE