«Ես գնում եմ ռազմաճակատ, որպեսզի 30 տարի անց որդիս ստիպված չլինի իր որդուն նույն ավտոբուսով ճանապարհել»․ Վալերի Տոլստով

12:16   4 հոկտեմբերի, 2020

Հայտնի երաժիշտ, ֆլեյտահար, հայկական ծագում ունեցող Վալերի Տոլստովը ֆեյսբուքում հաճախ է գրառումներ անում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին։ Իր վերջին հրապարակման մեջ նա գրում է․

«Ամբողջ գիշեր հանգիստ չէին տալիս երեկ լսածս խոսքերը․․․

Մեր ընկերներից մեկը, կամավոր գրանցվելով, զանգահարեց մինչ ավտոբուս նստելը, որը տանում է ճակատ եւ ասաց․«90-ականներին, երբ փոքր էի գնացի ճանապարհեմ հորեղբորս՝ նույն ավտոբուսով։ Հիմա որդիս այն տարիքի է, որքան ես էի այն ժամանակ, երբ ես ճանապարհեցի հորեղբորս։ Ես գնում եմ ռազմաճակատ, որպեսզի 30 տարի անց որդիս ստիպված չլինի նույն ավտոբուսով ճանապարհել իր որդուն»։



© NEWS.am STYLE