«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ադրբեջանաթուրքական ագրեսիայի վրա». True Blood սերիալի հայազգի աստղն աջակցում է Հայաստանին

16:01   4 հոկտեմբերի, 2020

Հայկական արմատներ ունեցող հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն, որն առավել հայտնի է ամերիկյան True Blood հեռուստասերիալից, իր ինստագրամյան էջում դատապարտել է ադրբեջանական հարձակումներն Արցախի վրա` իր հետեւորդներին կոչ անելով միանալ Հայաստանին աջակցելու նախաձեռնությանը:

View this post on Instagram

A post shared by JOE MANGANIELLO (@joemanganiello) on

«Ես էլ եմ միանում շատերին` տեղադրելով կարմիր նկար, քանի որ մենք խաղաղություն ենք ցանկանում Հայաստանին: Եթե տեղյակ չեք` Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվել, եւ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ադրբեջանաթուրքական ագրեսիայի վրա: Խաղաղ քաղաքացիներ են թիրախավորվում, եւ երկու կողմերում էլ գրանցվում են մի շարք զոհեր»,-նշել է դերասանը` տեղադրելով հղում (http://p2a.co/LA15mwL), որով ԱՄՆ-ի բնակիչները կարող են դատապարտել ադրբեջանաթուրքական գործողությունները: Նա նաեւ տեղեկացրել է, որ տուժած հայ ընտանիքներին կարելի է դրամական աջակցություն ցուցաբերել https://armeniafund.ejoinme.org/donate կայքէջում:

Լուսանկարը` Getty Images for Vanity Fair



© NEWS.am STYLE