«Աններելի է». հայտնի դիրիժորը դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները

10:09   5 հոկտեմբերի, 2020

Սանկտ Պետերբուրգի «Մյուզիք Հոլի» գեղարվեստական ղեկավար Ֆաբիո Մաստրանջելոն հրապարակում է արել, որը դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններն Արցախում։

«Այն, ինչ Լեռնային Ղարաբաղում անում են Ադրբեջան-Թուրքան եւ նրանց ահաբեկիչ-վարձկանները, աններելի է»,- Facebook-յան էջում գրել է Ֆաբիոն՝ հրապարակելով ծանր վիրավորած երեխայի ու հոր լուսանկարը։

Ֆաբիո Մաստրանջելոն Սանկտ Պետերբուրգի «Մյուզիք Հոլ» պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եւ դրա «Հյուսիսային Սիմֆոնիա» նվագախմբի գլխավոր դիրիժորը, «Օպերա բոլորին» միջազգային փառատոնի երաժշտական ղեկավար, Մարինյան, Կոլոբովի անվան «Նոր օպերա» թատրոնների, Նովոսիբիրսկի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրված դիրիժոր



© NEWS.am STYLE