«Հայերն արժանի են խաղաղության այդքան տարիների հալածանքից հետո». Էլթոն Ջոնը միացել է Թանկյանի ֆլեշմոբին

13:25   5 հոկտեմբերի, 2020

Արցախի սահմանին ծավալվող ռազմական գործողություններին արձագանքել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը՝ Instagram-յան էջում կարմիր քառակուսու տեսքով լուսանկար հրապարակելով։

«Ես այսօր միանում եմ մյուսներին եւ կարմիր քառակուսի եմ հրապարակում, քանի որ մենք խաղաղություն ենք ուզում հայերի համար։

2018թ.-ի մայիսին ես այցելել եմ այս հիանալի երկիր եւ զարմացել հայ ագզի կողմից իմ հանդեպ բարությամբ ու մարդկայնությամբ։ Հիմա Հայաստանն ու Արցախը ադրբեջանա-թուրքական հարձակման տակ են։ Վտանգի մեջ են խաղաղ բնակիչները, եւ երկու կողմից մարդիկ են մահանում։

View this post on Instagram

A post shared by Elton John (@eltonjohn) on

Հայերը գեղեցիկ մարդկ են, եւ նրանք արժանի են հաստատուն խաղաղության այդքան տարիների պատմական հալածանքից հետո»,- Instagram-յան էջում գրել է Էլթոնը։

 

Գլխավոր լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE