«Ռազմական հանցագործություններ». Սերժ Թանկյանը՝ Ստեփանակերտի հրետակոծության մասին

14:35   5 հոկտեմբերի, 2020

«System of a down» աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանը շարունակում է ակտիվորեն արձագանքել Արցախում ծավալվող իրադարձություններին։

Երաժիշտը Twitter-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրետակոծությանը։ «Ես երկու անգամ եղել եմ այս գեղեցիկ քաղաքում, վերջին անգամ՝ 2017թ.-ին։ Ադրբեջանական ու թուրքական հրթիռները ոչնչացնում են մարդկանց եւ քաղաքացիական կառույցները, դրանք վախկոտ ռազմական հանցագործություններ են, քանի որ նրանք հուսահատվում են»,- գրել է Թանկյանը։

Լուսանկարը՝ Kevin Winter/Getty Images



© NEWS.am STYLE