Xzibit-ն աջակցել է Հայաստանին ու կոչ արել միջոցներ փոխանցել Արցախին  

15:26   5 հոկտեմբերի, 2020

Ամերիկացի հայտնի ռեփեր եւ շոումեն Xzibit-ն Instagram-յան էջում աջակցել է Հայաստանին եւ կոչ է արել միջոցներ փոխանցել Արցախին։ Ռեփերն «Արցախն ուժեղ է» («ARTSAKH STRONG») գրությամբ լուսանկար է հրապարակել։

«Աղոթում եմ իմ բոլոր հայ եղբայրների եւ նրանց ընտանիքների համար։ Եթե կարող եք, օգնենք ֆինանսապես»,- գրել է շոումենը։

View this post on Instagram

A post shared by XZIBIT (@xzibit) on

Ի դեպ, ավելի վաղ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես են եկել Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, ինչպես նաեւ նրանց եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը։



© NEWS.am STYLE