«Երկուսիս ամուսիններն էլ Արցախում են… աղոթում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, եւ մեր բոլոր տղաները հետ տուն գան». Սիրուշո

17:17   5 հոկտեմբերի, 2020

Երգչուհի Սիրուշոն նոր գրառում է արել։ Նա լուսանկար է տեղադրել ընկերուհու հետ, որի ամուսինը եւս Արցախում է։

«Ընկերուհիս՝ իսկական Արցախցի ուժեղ Նարինեն(Նանարը)). երկուսիս ամուսիններն էլ Արցախում են, Արցախում են նաեւ մեր ընկերները, եղբայրները...

Բոլոր ուժեղ կանանց, ովքեր հարազատներ ունեն պայքարում, ովքեր կորցրել են, ովքեր սպասում են... ձեր կողքին ենք...աղոթում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, եւ մեր բոլոր տղաները հետ տուն գան...»։

 



© NEWS.am STYLE