Քարդի Բին եւ Օֆսեթը հայտնել են խոշոր դրամահավաքի մասին ի աջակցություն Արցախի

12:19   6 հոկտեմբերի, 2020

Ռեփ երգչուհի Քարդի Բին ու նրա ամուսինը՝ Օֆսեթը, աջակցել են Հայաստանին՝ հայտարարելով ԱՄՆ-ում հոկտեմբերի 10-ին դրամահավաքի մասին։ Հավաքված միջոցները կուղղվեն Արցախին աջակցություն տրամադրելուն։ Երգրչուհին ու նրա ամուսինը լուսանկարը հրապարակել են Instagram-յան էջի Stories բաժնում։

«Շաբաթ, 10․10․2020, 10։00-ից մինչեւ 22։00»,- նշված է լուսանկարի վրա, որը հրապարակել են ամուսինները։

Նրանց միացել է ամերիկացի հայտնի երաժշտական պրոդյուսեր Սքոթ Սթորչը։ «Աղոթում եմ իմ հայ եղբայրների ու նրանց ընտանիքների համար։ Օգնենք ֆինանսապես, եթե կարող եք»,- գրել է երաժիշտը։

Ի դեպ, ավելի վաղ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես են եկել Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, ինչպես նաեւ նրանց եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը։

 



© NEWS.am STYLE