«Թույլ մի տվեք Թուրքիային կրկնել ցեղասպանությունը». «Միսս Յուտա ԱՄՆ 2018» Նարինե Իշխանովա

16:10   6 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ-ի ազգային գեղեցկության մրցույթում «Միսս Յուտա ԱՄՆ 2018» տիտղոսին արժանացած ազգությամբ հայուհի Նարինե Իշխանովան դատապարտել է ադրբեջանաթուրքական հարձակումներն Արցախի վրա:

Նա ֆեյսբուքյան իր էջում «Խաղաղություն Հայաստանին» գրառմամբ լուսանկար է հրապարակել` կից նշելով. «Կանգնեցրեք ադրբեջանաթուրքական հարձակումները, բավական է խլեք անմեղ կյանքեր: Թույլ մի տվեք Թուրքիային կրկնել ցեղասպանությունը: Կանգնեցրեք թուրք Հիտլերին` Էրդողանին:

Ես աղոթում եմ մեր քույրերի ու եղբայրների համար, տղամարդկանց ու կանանց համար: Հիմա բոլորս պայքարում ենք` հանուն Հայաստանի հարատեւ խաղաղության»:



© NEWS.am STYLE