«Մենք պետք է դադարեցնենք պատերազմը Հայաստանում». ռեփեր The Game-ը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում սրման մասին

15:54   6 հոկտեմբերի, 2020

Ամերիկայցի հայտնի ռեփեր The Game-ն աջակցել է հայերին ղարաբաղյան հակամարտության սրման առնչությամբ։ Հրապարկված տեսանյութում ռեփերն աջակցության խոսքեր է ասում հայ եղբայրներին, քույրերին ու բոլոր նրանց, ովքեր ահաբեկիչների հետ կռվում են առաջնագծում։

«Մենք պետք է դադարեցնենք պատերազմը Հայաստանում։ Անթույլատրելի է, ինչպես են մարդիկ սպանում մարդկանց։ Ես աջակցում եմ հայ համայնքին, բոլոր հայերին։ Եկեք միասին վերջ դնենք համաշխարհային ահաբեկչությանը»,- ասել է ռեփերը։

View this post on Instagram

A post shared by Armenian Conservatives (@armenianconservatives) on

Ի դեպ, ավելի վաղ Արցախում պատերազմի մասին խոսել են Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, ինչպես նաեւ նրանց եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը։ Xzibit-ը, Քարդի Բին, Օֆսեթը եւ շատ այլ ատղեր կոչ են արել հետեւորդներին ֆինանսական օգնություն ցուցաբերել։



© NEWS.am STYLE