«Մենք սիրում ենք ձեզ եւ աղոթում ենք ձեզ համար». դիզայներ Մայքլ Կոստելոն՝ Արցախում իրադարձությունների մասին

17:31   6 հոկտեմբերի, 2020

Դիզայներ Մայքլ Կոստելոն անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին: Դիզայներն Instagram-յան էջում հայկական եռագույնի լուսանկարն է հրապարակել՝ մեկնաբանություններում հետեւորդներին խնդրելով բարձրացնել տեղեկացվածությունը հարցի վերաբերյալ։

«Այս երեկո ես աղոթում եմ հայերի խաղաղության համար։ Եթե օգտվում եք սոցիալական մեդիայից, հավանաբար տեսել եք, որ Հայաստանն ու Արցախը հարձակման տակ են։ Ցավոք, առաջատար լրատվամիջոցների կողմից բավականաչափ լուսաբանում չի եղել։ Մենք հիմա պիտի բարձրաձայնել։ Խնդրում եմ, արտահայտեք ձեր աջակցությունը մեր հայ ընկերներին, գործընկերներին ու ընտանիքներին։

Մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են մահացել այս հարձակումների հետեւանքով։ Խնդրում եմ, բարձրացրեք տեղեկացվածությունը։ Մենք միմյանց կարիքն ունենք առավել, քան երբեւէ։ Իմ հայ ընկերներին, աշխատակիցներին, մեր հայ գործընկերներին ու հաճախորդներին. մենք սիրում ենք ձեզ եւ այս ընթացքում աղոթում ենք ձեզ համար։ Եթե այս հրապարակումը վիրավորում է ձեզ, խնդրում եմ, դադարեք հետեւել էջին։  

View this post on Instagram

A post shared by M I C H A E L C O S T E L L O (@michaelcostello) on

Գլխավոր լուսանկարը՝ BRYAN BEDDER/GETTY IMAGES FOR VH1



© NEWS.am STYLE