00:06 7 հոկտեմբերի, 2020Երգչուհի Սիրուշոն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, կադրեր է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Լոս Անջելեսի իր մտերիմները 10 հազար քնապարկ են ուղարկում Հայաստան, 5 հազարն արդեն ճանապարհին են, հաջորդ հատվածը՝ շուտով։ Երգչուհին հավելել է #Երբհայերըմիանումեն #Զինվորներիկողքին հեշթեգերը։

