«Մենք կհաղթենք». Հայաստանի ու Արցախի մտավորականության եւ սպորտի ներկայացուցիչները տեսաուղերձ են հղել

14:37   7 հոկտեմբերի, 2020

Հայաստանի ու Արցախի մտավորականության եւ սպորտի ներկայացուցիչները տեսաուղերձ են հղել ամբողջ քաղաքակիրթ աշխարհին՝ պատմելով, թե ինչ է տեղի ունենում ղարաբաղյան հակամարտության գոտում։ Հոլովակը հրապարակել է դերասան Մկրտիչ Արզումանյանը։

«Մեզ վրա հարձակվել են։ Հայաստանը ձեզ հայտնի է իր հինավուրց պատմությամբ ու մշակույթով, ինչպես նաեւ ձեր երկրներում ծաղկող հայկական համայնքներով։ Ցավոք, այն հայտնի է հայտնի ցեղասպանության պատճառով, որին 100 տարի առաջ ենթարկվել է օսմանյան Թուրքիայի կողմից։

Այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի բռնապետները լայնամասշտաբ ագրեսիվ պատերազմ են սկսել Հայաստանի ու Արցախի դեմ, որը հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր է խլում։

Սակայն անկախ միջազգային հանրության, այդ թվում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների կոչերից, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը, նրանք մտադիր չեն դադարեցնել ռազմական գործողությունները։ Այսօր աշխարհը մեծ վտանգի առաջ է։ Թուրքիան ու Ադրբեջանը Սիրիայից ու Լիբանանից վարձկան ահաբեկիչների հետ մասին հարձակվել են մեր ծնողների, կանանց ու երեխաների վրա։ Նրանք մեզ չեն ներել, որ մենք հաղթահարել ենք 1915թ.-ի ցեղասպանությունն ու վերածնվել, իսկ հիմա ցանկանում են այդ հանցագործությունն ավարտին հասցնել։

Արցախը մեզ համար տարածք չէ, այն մեր տունն է։ Մենք այդ հողի վրա ապրում ու արարում ենք հազարամյակներ։ Մենք կանենք ամեն ինչ՝ մեր ընտանիքներն ու տունն ահաբեկիչներից պաշտպանելու համար։ Այսօր մենք միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում ենք։ Քաղաքակիրթ աշխարհը չպիտի լռի։ Մենք ցանկանում ենք խաղաղ ապրել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ։ Հայաստանը մենք ենք։ Արցախը մենք ենք»,- հոլովակը մակագրել է Արզումանյանը։



© NEWS.am STYLE