17:01 7 հոկտեմբերի, 2020Արցախի ՊԲ-ն այսօր տեսանյութ է տարածել առաջնագծից։ Կադրում է հայտնվել նաեւ երգիր Արթուր Խաչենցը, որն այս օրերին առաջնագծում է։
Արթուրը հայտնի է «Ազգային երգիչ» նախագծից։ Նա ծնունդով Արցախից է։ «Պատերազմական իրավիճակներում Մարտական Ոգին Երգով բարձրացնելը երբեմն անհրաժեշտություն է...»,- գրել է Արթուրը։
Տեսանյութին արձագանքել է նաեւ դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ «Խաչենց ընտանիքի պայծառ տղան է, հե՜յ, մեր տղա, ցավդ տանեմ, էս ի՜նչ ոգի կա երգիդ մեջ, էս ինչ զրնգուն կյանք ու սեր կա... Իսկական Խաչենց ու Արցախցի: Առավոտ շուտ մտքի ու տրամադրության սթափ, Ոգեղեն ամրության մեծ չափաբաժին:
Ցավդ տանեմ: Դե ոնց չսիրահարվեն մեր աղջիկները էս լույսի պես տղերքին, ո՞նց չգրեն սիրո խոսքեր, ո՞նց չսպասեն ու հետները հավասար` իրենց առաջնագծում չճակատեն: Արթուր ջան, երգդ թող սլանա վեր ու հասնի Արդարությանը...եթե այն դեռ գոյություն ունի: Խաղաղություն Հայաստան աշխարհին»,- գրել է նա։

Ի դեպ, հրապարակմանն արձագանքել է նաեւ երգչուհի Սիրուշոն։ Նա խոստացել է երգ գրել Արթուրի համար։ «Ետ վերադառնաս, խոստանում եմ երգ գրել քեզ համար»,- նշել է երգչուհին։