«Մեր հայրը մշտապես մտածել է Հայաստանի բարօրության մասին»․ Սեդա Ազնավուր

19:01   7 հոկտեմբերի, 2020

Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, կրկին անդարաձել է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Աշխարհահռչակ շանսոնյեի դուստրը նշել է՝ հոր մտքերը մշտապես հայրենիքի բարօրության մասին են եղել։

«Մեր հայրը մշտապես մտածել է Հայաստանի բարօրության մասին։ Այսօր նրա որդին՝ Նիկոլան ու վերջինիս կինը՝ Քսրիտինան, շարունակում են «Ազնավուր» հիմնադրամի առաքելությունն ու Արցախում աղետալի իրավիճակի պայմաններում հումանիտար աջակցության առաջնագծում են»,- Facebook-ում գրել է նա։



© NEWS.am STYLE