Բեդրոս Կիրկորովը Հայաստանի համար «մի մեքենա» գումար է հավաքել

20:23   7 հոկտեմբերի, 2020

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը «Վերելք» պարբերականին պատմել է, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ միասին մեծ գումար է հավաքել՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար:

«Մենք Ռեուտովցի իմ ընկերոջ հետ, նա շինարար է, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ ենք, 2 օր առաջ մի «մեքենա» գումար ենք հավաքել՝ 2 միլիոն 600 հազար ռուբլի։ Այս սառցարանային «մեքենան» լցրել ենք, եւ այսօր՝ Պուտինի ծննդյան օրը, նա պետք է ճանապարհ ընկներ։ Բայց այնտեղ վրացիները ջուր են պղտորում, չեն ցանկանում թողնել, որպեսզի այն մուտք գործի Հայաստան։ Կարծես ասել են, որ կթողնեն։ Ժողովուրդը փող է հավաքում, բայց մենք պետք է ստորագրություններ հավաքենք, խնդրագրեր ստեղծենք։ Մենք կարող էինք պաշտպանվել, եթե միասնական լինեինք», - պատմել է Բեդրոսը։

Նա նաեւ կոչ է արել ստորագրություններ հավաքել ի պաշտպանություն հայ ժողովրդի, որոնք պետք է ուղարկվեն ՄԱԿ:



© NEWS.am STYLE