«Օգնեք փրկել իմ երկիրը». Արցախում զոհվել է Հրուշ Աճեմյանի ազգականը

10:45   8 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում զոհվել է հայազգի հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանի ազգականը՝ Գարիկ Աճեմյանը։ Այս մասին Հրուշը հայտնել է Instagram-յան էջում արված հրապարակմամբ։

«Դաժանությունը, որը տեղի է ունենում Հայաստանում ու Արցախում, վշտացնում է ինձ։ Ես նորություններ եմ ստացել, որ զարմիկս՝ 19-ամյա Գարիկ Աճեմյանը, որը քաջաբար կանգնած էր սահմանին՝ մեր հայրենիքը պաշտպանելով ահաբեկիչներից, վայրագության է ենթարկվել։ Սա պատերազմ չէ, սա ցեղապանություն է, որը 1915թ.-ին չի հաջողել։ Ինչո՞ւ այս ամենը չի տարածվում նորություններով։ Որպես ցեղասպանությունից փրվկվածի ժառանգորդ՝  ես վիրավորված եմ, որ ԱՄՆ-ը վերջ չի դրել այդ կոտորածին։ Խնդրում եմ, բոլորիդ խնդրում եմ ընտրել խաղաղություն, ոչ թե պատերազմ, օգնեք փրկել իմ երկիրը»,- գրել է Հրուշը։

View this post on Instagram

A post shared by Hrush Achemyan (@styledbyhrush) on

Հայուհին նաեւ նշել է, որ սպանության սպառնալիքներ է ստացել թուրքերից ու ազերիներից։ «Ձեր սպառնալիքները ինձ երբեք չեն կանգնեցի ասել ճշմարտությունը, դուք երբե չեք լռեցնի ինձ։ Շատերի համար դժվար է լսել ճշմարտությունը, որ իրենց կառավարություններն անմարդկային են։ Մի մոռացեք՝ Աստված տեսնում է ամեն ինչ, ոչ մի Աստված չի կանգնի այսպիսի անազնիվ գործողությունների կողքին»,- եզրափակել է Հրուշը։

Ի դեպ, Հրուշը երբեք չի մոռանում իր հայկական արմատների մասին, նա պարբերաբար հրապարակումներ է անում, իսկ Արցախում պատերազմի սկսվելուց հետո մեծաքանակ հետեւորդներին տեղեկացնում է կատարվող իրադարձությունների մասին՝ կոշտ արձագանքելով դրանց։



© NEWS.am STYLE