«Հայաստանը մեր օգնության կարիքն ունի». Քորթնի Քարդաշյան

12:59   8 հոկտեմբերի, 2020

Հայաստանի ու Արցախի համար այս բարդ օրերին Քարդաշյան քույրերը շարունակում են աջակցել հայրենիքին։

Քորթնի Քարդաշյանը, որը 2019թ.-ին քրոջ՝ Քիմի հետ Հայաստան էր այցելել, այսօր Instagram-յան էջի Stories բաժնում մի քանի հրապարակում է արել՝ կոչ անելով նվիրատվություն անել Համահայկական ֆոնդին։ «Հայաստանը մեր օգնության կարիքն ունի»,- Էջմիածնի մայր տաճարում արված լուսանկարը մակագրել է Քորթնին։

Մյուս հրապարկման մեջ նշված է. «Արցախում հայերն Ադրբեջանի հարձակման տակ են։ Մենք պետք է միջազգային հանրությանը, լրագրղներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին եւ կառավարություններին տեղեկացնենք հարձակումների մասին։ Հայերի էթնիկ զտման վտանգ կա իրենց հայրենիք Արցախից։ Մենք փոփոխություն անելու ու մարդկության դեմ այս հանցագործությունը կանգենցելու հնարավորություն ունենք։ Մենք պետք է մարդկանց կոչ անենք կապ հաստատել ԱՄՆ-ում իրենց ներկայացուցիչների հետ՝  դատապարտելու համար Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները»։



© NEWS.am STYLE