«Տաճարներ ռմբակոծելը, Աստծո դեմ կռվելը բարբարոսություն եւ սրբապղծություն է»․ Սաթի Սպիվակովա

21:18   8 հոկտեմբերի, 2020

Ռուս դերասանուհի եւ հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց)՝ հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը, իր միկրոբլոգում մեկնաբանել է Շուշիի խորհրդանիշ՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծությունը:

«Ադրբեջանի զինուժը երկրորդ հարվածն է հասցրել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն։ ...Տաճարներ քանդելը, Աստծո դեմ կռվելը բարբարոսություն եւ սրբապղծություն է», -  գրել է Սպիվակովան։

Ավելի վաղ հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը իր միկրոբլոգում Ադրբեջանին եւ Թուրքիային կոչ էր արել «խելքի գալ»:



© NEWS.am STYLE