«Սա հարձակում է մեր ժողովրդի վրա, որը սպառնում է մեր գոյությանը»․ Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյան

23:46   8 հոկտեմբերի, 2020

Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, ակտիվորեն հետեւում ու արձագանքում է Արցախում ծավալվող իրադարձություններին։

Մոդելն Instagram-յան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Իմ գեղեցիկ հայրենիքի`Հայաստանի ժողովուրդը պատերազմի մեջ է: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ եւ սիրիացի վարձկան ահաբեկիչներով հարձակվում են մեր Հայաստանի վրա: Սա բախում կամ հակամարտություն չէ, սա հարձակում է մեր ժողովրդի վրա, որը սպառնում է ոչ միայն մեր խաղաղությանը եւ սեփական տանը ապրելու իրավունքին, այլեւ մեր գոյությանը: Եկեք թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի:

Ես միանում եմ իմ ժողովրդին եւ արմատների ոգով եւ ամեն կերպ, ինչպես կարող եմ: Ես աղոթում եմ Հայաստանում գտնվող յուրաքանչյուրի համար, աղոթում եմ սահմանին կռվող մեր եղբայրների համար, աղոթում եմ գիշեր-ցերեկ աշխատող բոլոր կամավորների համար եւ աղոթում եմ աշխարհի հայերի համար, ովքեր ինձ պես այնքան հպարտ են մեր ծագմամբ եւ միշտ կպայքարենք մեր հայրենիքի համար, անկախ նրանից, թե որտեղ ենք մենք գտնվում»:

 



© NEWS.am STYLE