«Էլ ոչ մի ցեղասպանություն». դերասան Մայքլ Բի Ջորդանն իր աջակցությունն է հայտնել հայ ընկերներին

10:19   9 հոկտեմբերի, 2020

«Քրիդ», «Սեւ հովազը» եւ այլ ֆիլմերից հայտնի հոլիվուդյան դերասան Մայքլ Բի Ջորդանը Twitter-ի էջում իր աջակցությունն է հայտնել հայ ընկերներին, որոնք աշխարհի տարբեր ծայրերում ցույցեր են անում` դատապարտելով Ադրբեջանի ու Թուրքիայի ահաբեկչական հարձակումներն Արցախի վրա:

«Էլ ոչ մի ցեղասպանություն: Մտքերով ամենուրեք գտնվող հայ ընկերներիս հետ եմ, եւ այս հավելվածի միջոցով եմ հետեւում այն ամենին, ինչի մասին մեդիան լռում է»,-գրել է դերասանը` օգտագործելով «Խաղաղություն Հայաստանին» հեշթեգը:

Լուսանկարը` Getty/Kevin Winter/Warner Media



© NEWS.am STYLE