«Ես զտարյուն հայուհի եմ». Հոլիվուդում հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյան

17:31   9 հոկտեմբերի, 2020

Հոլիվուդում հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանն այս օրերին հետեւում է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Դերասանուհին արդեն հասցրել է մի քանի գրառում անել՝ աջակցելով հայրենիքին։

Դերասանուհին Twitter-ում արձագանքել է նաեւ հետեւորդներից մեկի կողմից իրեն ուղղված հարցին ազգության վերաբերյալ։ «Ես զտարյուն հայուհի եմ»,- պատասխանել է Անժելան։

Անժելա Սարաֆյանը վերահրապարակել է նաեւ «Քրիդ», «Սեւ հովազը» եւ այլ ֆիլմերից հայտնի հոլիվուդյան դերասան Մայքլ Բի Ջորդանի գրառումը, որն աջակցությունն էր հայտնել հայ ընկերներին, որոնք աշխարհի տարբեր ծայրերում ցույցեր են անում` դատապարտելով Ադրբեջանի ու Թուրքիայի ահաբեկչական հարձակումներն Արցախի վրա:



© NEWS.am STYLE