«Ես ձեր թիկունքում եմ ու հպարտանում եմ ձեզանով». Դեն Բիլզերյանը` հայ զինվորներին

14:05   9 հոկտեմբերի, 2020

Հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը Twitter-ի էջում ոգեւորիչ կոչով դիմել է հայ զինվորներին` հավատացնելով, որ թիկունքում բոլոր հայրենակիցները`այդ թվում նաեւ ինքը, սատարում են իրենց.

«Դիմում եմ մեր բոլոր հայ տղաներին, որոնք պայքարում են արմատախիլ չլինելու համար` ուժեղ եղեք, ձեր ազգը ձեր թիկունքում է, ես ձեր թիկունքում եմ: Ես ձեզանով հպարտանում եմ, տղաներ: Շարունակեք ձեր փառահեղ պայքարը…»:

Ի դեպ, օրեր առաջ հայտնի է դարձել, որ Բիլզերյանի ընտանիքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար է փոխանցել։



© NEWS.am STYLE