«Օգնեք Հայաստանին` գոնե ճշմարտությունը տարածելով». հոլիվուդյան դերասան Մարկո Խան

23:14   9 հոկտեմբերի, 2020

Հոլիվուդյան դերասան Մարկո Խանն անդրադարձել է Արցախին ուղղվսծ ադրբեջանաթուրքական ագրեսիային` դրանք վերագրելով բարբարոսություն: Ֆեյսբուքյան իր էջում ամերիկահայ դերասանը գրել է.

«Հայկական գոյամարտը կարեւոր է մի քանի պատճառով. Հայն աշխարհի ամենահին քաղաքակրթություններից է, որը նաեւ առաջին ազգն է, որ ընդունել է Քրիստոնեությունը. Հայաստանում կան եկեղեցիներ, որոնք դարերի պատմություն ունեն: Բայց այսօր այդ բարբարոսներն ուզում են իրենց բենզինի գումարներով մաքրել այդ պատմությունն ու մշակույթը` փորձելով ստեղծել իրենց կեղծ վարկածը: Խնդրում եմ` օգնեք Հայաստանին` գոնե ճշմարտությունը տարածելով: Մեզ համար կարեւոր է ցանկացած աջակցություն»:

Մարկո Խանը կիսվել է նաեւ պատերազմի մասին պատմող տեսանյութով:



© NEWS.am STYLE