«Արցախը դարեր ի վեր մեր հայրերի հողն է։ Եվ մենք այն կպաշտպանենք»․ ռուսատատաբնակ հայ բլոգերները տեսաուղերձ են հղել (վիդեո)

10:04   10 հոկտեմբերի, 2020

Ռուսատատաբնակ հայտնի մի շարք հայ բլոգերներ տեսահոլովակ են նկարահանել, որում պատմում են Արցախում ծավալվող իրադարձությունների մասին եւ ոչ միայն։

View this post on Instagram

A post shared by СОФИЯ БРОЯН (@sofiyabroyan) on

«Ողջույն, մենք հայ ենք։ Ամբողջ աշխարհում մենք 10 միլիոն ենք։ Մենք խաղաղասեր ազգ ենք։  Ինչպես բոլոր մարդիկ, մենք նույնպես ունենք երազանքներ․ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ եւ միասին ծերանալ։ Սակայն Հայաստանի մեր հարազատների համար խաղաղ կյանքը կանգ առավ։ Արցախում սկսվեց պատերազմ։

Մեր եղբայրները պաշտպանում են մեր սրբավայրերը, մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր հայրենիքը եւ այնտեղ ազատ ապրելու իրավունքը։

Ոչ մեծ, բայց հզոր Հայաստանի դեմ պատերազմում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ թուրքական բանակը՝ սիրական վարձկաններով։ Արցախը դարեր ի վեր մեր հայրերի հողն է։ Եվ մենք այն կպաշտպանենք։

Աշխարհը մեկ անգամ աչքերը փակեց, այդ իսկ պատճառով շատ հայեր չեն ապրում իրենց պատմական հայրենիքում։ Եվ այժմ, 21-րդ դարում, մենք ոչ մի բարոյական իրավունք չունենք եւս մեկ անգամ դա թույլ տալ։ Մենք դեմ ենք  բռնությանը։ Մենք խաղաղության կողմնակից ենք»։



© NEWS.am STYLE