«Ադրբեջանը չկարողացավ պահել հրադադարի իր խոստումը». Սերժ Թանկյան

14:00   10 հոկտեմբերի, 2020

Ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների փորձերին: Ռոք երաժիշտն իր Twitter-ում հայտնել է`

Нет описания.

«Ադրբեջանը չկարողացավ պահել հրադադարի իր խոստումը եւ հրադադարից առաջ եւ, նույնիսկ, հետո շարունակում է թիրախավորել տարբեր շրջանները»:

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում կայացած` Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների` 12 ժամ տեւած  հանդիպումից հետո կողմերը համաձայնության էին եկել այսօր ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով հրադադար հայտարարել:



© NEWS.am STYLE