«Ողջ աշխարհի գանձերն ու դրամները ոչինչ են ռազմաճակատի դժոխքում կռիվ տվող մեկ իսկ հայի կյանքի դիմաց»․ Լիլիթ Հովհաննիսյանի տեսաուղերձը՝ հայրենակիցներին

16:00   10 հոկտեմբերի, 2020

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր Instagram-ում տեսաուղերձ է հրապարակել։

Լիլիթը նշել է, որ երբեւէ որեւէ կոչով հանդես չի եկել, սակայն այսօր իրողությունն ուրիշ է։ Երգչուհին ողջունելով հայրենակիցներին ասել է․

View this post on Instagram

A post shared by Lilit Hovhannisyan (@lilithovhannisyan) on

«Այսօր մեր հայրենիքը կարիք ունի առանձնահատուկ զոհաբերության ու նվիրումի եւ պետք է այս նվիրական գործի մասնակիցը դառնանք հենց այսօր, հենց հիմա, որովհետեւ վաղը գուցե ուշ լինի։  Մահվան ու կյանքի սահմանին կանգնած է իմ ու քո զինվորը, իմ ու քո եղբայրն ու հարազատը։ Ողջ աշխարհի գանձերն ու դրամները ոչինչ են ռազմաճակատի դժոխքում կռիվ տվող մեկ իսկ հայի կյանքի դիմաց»։

Լիլիթ Հովհաննիսյանը խնդրել է մասնակից դառնալ համահայկական հանգանակությանը (www.himnadram.org PayPal recipient: [email protected] For US tax deductible donations: www.armeniafund.org), քանզի այն շատ կարեւոր է։

«...եկեք արժանի լինենք մեր տղաների աչքերին ուղիղ նայելու...», - իր ուղերձը եզրափակել է երգչուհին։



© NEWS.am STYLE