Քիմ Քարդաշյանը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: Աշխարհահռչակ հայուհին Instagram-ի Story բաժնում նոր տեսանյութ է հրապարակել` պատմելով ադրբեջանա-թուրքական հարձակման հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված իր հայրենակիցների մասին եւ կոչ անելով միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին` ի աջակցություն Արցախի եւ Հայաստանի տուժած բնակիչների:
View this post on Instagram
«Հայաստանի համահայկական հիմնադրամը վիրտուալ դրամահավաք է իրականացնում` գումարային աջակցություն ցուցաբերելով նրանց, ովքեր տուժել են Հայաստանում եւ Արցախում տիրող այս իրավիճակում: Հիմնադրամը մարդասիրական, սննդային, կացարանային եւ դեղորայքային օգնություն է ցուցաբերում նրանց, ովքեր վնասներ են կրել այս ծանր ժամանակահատվածում: Մեզ չեն բաժանում սահմանները, եւ մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք»,-իր խոսքում նշել է հայուհին: