«Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»․ Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները հանդես են եկել նվիրատվություն անելու կոչով (վիդեո)

02:22   11 հոկտեմբերի, 2020

Հայազգի  հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին: Ավելի վաղ նա հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացնելու է 1 միլիոն դոլար:

Համահայկական դրամահավաքին միանալու կոչով իրենց միկրոբլոգերում տեսաուղերձներ են հղել նաեւ Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները:

Քույրերն իրենց լսարանին կոչ են արել մասնակցել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

View this post on Instagram

A post shared by Kourtney Kardashian (@kourtneykardash) on

««Հայաստան» հիմնադրամի այսօրվա դրամահավաքը ուղղակիորեն կօգնի տուժածներին սննդի, կացարանի եւ բժշկական օգնության հարցում: Միացեք ինձ՝ աջակցելու հիմնադրամին՝ լինի դա իրազեկում տարածելով, թե ընդամենը 1 դոլլար նվիրաբերելով: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»,- նշել է Քորթնին:

View this post on Instagram

A post shared by Khloé (@khloekardashian) on

Քլոեն տեսաուղերձին կից գրել է. «Շատ դժվար ժամանակաշրջան է Հայաստանի եւ Արցախի համար: Ես այսօր այստեղ եմ ՝ ձայնս բարձրացնելու, որպեսզի մարդիկ սնունդ, ապաստան եւ բժշկական օգնություն ստանան: Հիմնադրամն աշխատում է անմիջապես նրանց հետ, ովքեր տուժել են այս ճգնաժամից: Որպես մայրիկ՝ ինձ համար հատկապես կարեւոր է մտածել երեխաների մասին, ինչ են նրանք զգում եւ տեսնում հիմա: Իմ մտքերն ու աղոթքները երեխաների եւ նրանց ընտանիքների՝ համարձակ տղամարդկանց եւ կանանց մասին են: Միացեք ինձ՝ աջակցելու հիմնադրամին՝ լինի դա սոցիալական իրազեկում տարածելով, թե ընդամենը 1 դոլար նվիրաբերելով: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»:



© NEWS.am STYLE