«Հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքերով․․․»․ Ալեքսիս Օհանյանը հրադադարի խախտման մասին

12:11   11 հոկտեմբերի, 2020

Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր թվիթերյան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Հրադադարի ընթացքում հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքերով (ենթադրաբար՝ հայ զինվորներին)՝ կատակներով ու տոնակատարություններով։ Որքանով է հանդուրժելի նման տեսակի անմարդկայնությունը եւ մահվան բովանդակությամբ տեսանյութը», ապա հավելել է #ArmeniaStrong հեշթեգը։



© NEWS.am STYLE