«Իսրայելի ժողովուրդ, խնդրում եմ, ասեք ձեր կառավարությանը՝ դադարեցնի Էրդողան-Ալիեւ ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը»․ Սերժ Թանկյան

13:01   11 հոկտեմբերի, 2020

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Ռոք երաժիշտը նոր գրառում է կատարել, որով դիմել է Իսրայելի ժողովրդին։ Երաժիշտը գրել է․

View this post on Instagram

A post shared by Serj Tankian (@serjtankian) on

«Իսրայելի ժողովուրդ։

Խնդրում եմ, ասեք ձեր կառավարությանը, որպեսզի դադարեցնի Էրդողան-Ալիեւ ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Այդ անօդաչուները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական քաղաքները։ Դուք տեսել եք լուսանկարները։ Դուք գիտեք, թե ովքեր են մեր թշնամիները»։



© NEWS.am STYLE