Հայտնի երգիչ Դանիել Դեքերը պատրաստվում է Երեւան ժամանել

14:00   12 հոկտեմբերի, 2020

Ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր Դանիել Դեքերը, որը 2015թ.-ին Հայաստանի քաղաքացիություն է ստացել, Facebook-յան էջում հայտարարել է, որ պատրաստվում է Երեւան գալ։

«Այս շաբաթ Երեւան եմ մեկնում՝ համերաշխության համար լինելու Հայաստանի ու Արցախի հետ»,- գրել է Դեքերը։

Ավելի վաղ երգիչն իր միկրոբլոգում հրապարակել էր ամբողջ աշխարհում հայտնի դարձած Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը, որը հերոսաբար զոհվել է Արցախում։



© NEWS.am STYLE