«Ճանաչեք Արցախը». համաշխարհային ճանաչում վայելող սոպրանո Մարիա Գուլեգինան Լյուքսեմբուգրում ցույցի է մասնակցել

18:55   12 հոկտեմբերի, 2020

Համաշխարհային հայտնիություն վայելող օպերային երգչուհի Մարիա Աղասովնա Գուլեգինան (օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան) Լյուքսեմբուրգում մասնակցել է խաղաղ ցույց՝ Արցախի միջազգային ճանաչման կոչով։ Հրապարակված լուսանկարում նրա ձեռքին «Ճանաչեք Արցախը» գրությամբ պաստառ է։ «Իմ առաջին ցույցը»,- Facebook-յան էջում գրել է Գուլեգինան։

Ավելի վաղ օպերային երգչուհին արդեն իսկ հրապարակում արել էր Արցախի սահմանին ծավալվող իրադարձությունների մասին։

«Աշխարհը պետք է տեսնի եւ հասկանա, որ հիմա հարցը ոչ միայն Արցախն է, այլեւ քաղաքական բոլոր խաղերը, իմբիցիլների նկրտումները եւ եթե չաջակցեք Հայասստանին, հաջորդը դուք եք լինում ձեր բարեկեցիկ երկրներում։

Արցախը պատմական հայկական սուրբ հող է։ Այո՛, այն «օկուպացրել» են հայերը։ Պահանջները՝ Նոյին։ Նա է իր տապանով լողալով հասել Արարատ լեռանը»։



© NEWS.am STYLE