Բելգիահայ թավջութակահարը հրետակոծված Ղազանչեցոց եկեղեցում կատարել է Կոմիտասի ստեղծագործությունը (ֆոտո/վիդեո)

20:38   12 հոկտեմբերի, 2020

Բելգիահայ թավջութակահար Սեւակ Ավանեսյանը նվագել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում, որը հոկտեմբերի 8-ին երկու անգամ հրետակոծվել է։ Արդյունքում լուրջ վնասվածք էր ստացել նաեւ ռուս լրագրող Յուրի Կոտենյոկը։

«Եկել եմ այստեղ՝ աշխարհին ասելու համար. չի կարելի եկեղեցիներ հրետակոծել, դա պարզապես նորմալ չէ։  Ես այստեղ կատարեցի մեր մեծն կոմպոզիտոր Կոմիտասի երաժշտությունը, որը հազիվ է փրկվել Ցեղասպանությունից եւ ստիպված է եղել հեռանալ հայրենիքից,- «Կոմերսանտի» թղթակցին ասել է Ավանեսյանը։ - Դրանից հետո Կոմիտասը գրեց իր «Կռունկը» կոմպոզիցիան։ Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայ երկնքում կռունկ տեսնելիս հարցնում է․ «Ինչպե՞ս է հայրենիքս»։ Ցավոք սրտի, ես ինքս Հայաստանում չեն ապրում, եւ այս երաժշտությունն ինձ շատ հոգեհարազատ է»։

Սեւակ Ավանեսյանը մտադիր է գնալ նաեւ Լուշիի մզկիթ՝ այնտեղ պարսկական երաժշտություն կատարելու համար։ «Այստեղ այնքան էլ շատ մուսուլմաններ չեն ապրում, սակայն հայերը հարգում են ուրիշի կրոնը, պահպանում են ուրիշների տաճարները։ Մենք պահպանում ենք մզկիթները, ոչ թե ռմբակոծում դրանք»,- ասել է նա։



© NEWS.am STYLE