«Շատ հզոր». Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում հայերի խաղաղ ցույցի եւ Հայաստանի վերաբերյալ հիշողությունների մասին

00:59   13 հոկտեմբերի, 2020

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Արցախում ծավալվող իրադարձությունների մասին։

Հայուհին, որը հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 մլն դոլար նվիրաբերելու մտադրության մասին, Twitter-ում վերահրապարակել է Լոս Անջելեսում հայերի ցույցի կադրերն ու գրել. «Շատ հզոր»։

Քիմը նաեւ վերհիշել է 2019թ.-ին Հայաստան կատարծ այցը։ Նա Instagram-յան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել դստեր՝ Նորթի եւ ավագ քրոջ՝ Քորթնիու նրա դստեր հետ, որն արվել է Գառնիում։ «Վերհիշելով Հայաստանը»,- գրել է նա։



© NEWS.am STYLE