«Հիանալի նվիրատվություն». Թանկյանը պատմել է հայի մասին, որն ավտոմոբիլները շարժական հոսպիտալների է վերածել

15:36   13 հոկտեմբերի, 2020

«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն ակտիվորեն անդրադառնում է իրդարձություներին, որոնք այս ծանր օրերին տեղի են ունենում Հայաստանում։ Երաժիշտը պատմել է հայի մասին, որն իր բեռնատարները վերասարքավորել է շարժական հոսպիտալների։ Սերժը վերահրապարակել է հայրենակցի դստեր գրառումը.

View this post on Instagram

A post shared by Serj Tankian (@serjtankian) on

«Հիանալի նվիրատվություն։ Մենք բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք մեր ազգի համար։ Ես այնքան հպարտ եմ իմ հայրիկով, որ նա սննդի վաճառքի համար նախատեսված մեքենաները վերասարքավորել է հիվանդանոցի՝ Արցախում վիրավոր զինվորների եւ խաղաղ բնակիչների խնամքի համար։ Հաջորդ խումբը կահավորված կլինի լոգասենյակով։ Նա կանգ չի առնում։ Մենք էլ չպիտի կանգ առնենք»։



© NEWS.am STYLE