«Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային, աջակցե՛ք Հայաստանին». իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկի

16:01   14 հոկտեմբերի, 2020

Հանրաճանաչ իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկին աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Facebook-յան էջը։

«Անսահման մտահոգված եմ, որ նորից Թուրքիան Ադրբեջանի միջոցով հարձակվել է Հայաստանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում, եւ ռմբակոծում է հայկական քաղաքներն ու բնակչությանը։

Եվ շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Բիզնեսը պետք է ունենա գոնե մի քիչ բարոյական արժեքներ։ Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային։ Աջակցե՛ք Հայաստանին»,- նշել է նա։



© NEWS.am STYLE