Սերժ Թանկյանը կոչ է արել դիմել Սպիտակ տանը եւ Կոնգրեսին՝ դատապարտելու ագրեսիան

10:22   15 հոկտեմբերի, 2020

«System of a down» աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանն ակտիվորեն հետեւում է իրադարձություններին Արցախում ու կոպիտ արձագանքում հակառակորդի գործողություններին։

Այս անգամ նա գրառում է Twitter-ում.

«Մի քանի շաբաթ առաջ Արցախի եւ Հայաստանի ժողովուրդն ապրում էին խաղաղության մեջ։ Այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքով ռազմական գործողությունների գոտի է։ Խնդրում ենք կոչ անել Սպիտակ տանը եւ Կոնգրեսին դատապարտել այդ ագրեսիան», - գրել է նա, ապա հավելել ակտիվ հղումը։



© NEWS.am STYLE