«Լսեք իմ բղավոցը: Ես հայ եմ արմատներով, որտեղից էլ գալիս է իմ օրհնությունը Քրիստոսից». Հրուշ Աճեմյանը կրկին գոտեպնդել է հայերին

13:31   15 հոկտեմբերի, 2020

Քիմ Քարդաշյանի հայազգի դիմահարդարը` հանրահայտ Հրուշ Աճեմյանը, չի դադարում իր ձայնը բարձրացնել հանուն հայրենիքի բարօրության եւ Հայաստանի հանդեպ արդարության:

Ինստագրամյան իր հերթական հրապարակմանը կից Հրուշը նշել է. «Լսեք իմ բղավոցը: Ես հայ եմ արմատներով, որտեղից էլ գալիս է իմ օրհնությունը Քրիստոսից: Հայերն առաջինն էին, որ ընդունեցին Քրիստոսին` որպես իրենց փրկիչ, եւ մեր արյան գիծը նույնն է: Մենք բոլորս սգում ենք մեր զոհվածների համար, բայց վստահ եղեք, երբ ասում եմ, որ մեր կողքին Աստվածն ու Բարին է, եւ մենք ծնվել ենք առյուծի սրտով: Մենք այս իրավիճակից էլ դուրս կգանք եւ կհաղթահարենք բոլոր փորձությունները»,- գրել է նա:

View this post on Instagram

A post shared by Hrush Achemyan (@styledbyhrush) on



© NEWS.am STYLE