«Լռությունը ցեղասպանությnւն է»․  «System of a down»-ի նոր նախաձեռնությունը

12:00   15 հոկտեմբերի, 2020

«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի անդամները շարունակում են այս օրերին աջակցել հայրենիքին։ Նրանք հանդես են եկել նոր նախաձեռնությամբ, որի եկամուտները կուղղվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-յան էջում հայտնել է, որ «System of a down»-ի բաս կիթառահար Շավո Օդաջյանը եւ թմբկահար Ջոն Դոլմայանը հոկետմեբրի 16-ին կմասնակցեն «Լռությունը ցեղասպանություն է» (Silence is genocide) գրությամբ շապիկների ստորագրմանը։ «Ես եւս նախապես ստորագրել եմ մի քանի շապիկ։ Ամբողջ եկամուտը կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- նշել է Թանկյանը։

View this post on Instagram

A post shared by Serj Tankian (@serjtankian) on

Բարեգործական միջոցառմանը մոմավառություն կհաջորդի՝ հարգելու համար ընկած զինվորների հիշատակը։



© NEWS.am STYLE