«Ճանաչեք Արցախը». ամերիկացի երգիչ Դանիել Դեքեր

20:11   15 հոկտեմբերի, 2020

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը նախօրեին Հայաստան է ժամանել, այս օրերին շարունակում է աջակցել հայերին։

Դեքերը երեկ արված գրառմամբ նշել էր, որ որպես ընտրությամբ հայ, եւ որպես ՀՀ քաղաքացի՝ ես հպարտությամբ կանգնած է հայերի կողքին: Երաժիշտը Facebook-յան էջում մեկ այլ գրառմամբ կոչ է արել ճանաչել Արցախը։ «Կանգնենք Հայաստանի կողքին։ «Ոչ» ասեք Էրդողանին։ «Այո» ասեք Արցախի ազատությանը։ Ճանաչեք Արցախը»,- գրել է նա։



© NEWS.am STYLE