«Դա հիասքանչ մի երկիր է, եւ ինձ համար մեծ պատիվ է այնտեղ հանդես գալն ու նվագելը». իտալացի թավջութակահարը՝ Հայաստանի մասին

14:42   15 հոկտեմբերի, 2020

Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր, իտալացի անվանի թավջութակահար Մարիո Բրունելլոն ուղերձն հղել թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջը։

«Սիրելի՛ Ալեքս, ես շատ ցավում եմ այն ամենի համար, ինչ կատարվում է քո երկրում։ Հույս ունեմ, որ հայրենակիցներդ, ընկերներդ կհասնեն խաղաղության։

Դա հիասքանչ մի երկիր է, եւ ինձ համար մեծ պատիվ է այնտեղ հանդես գալն ու նվագելը։ Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ ու խաղաղություն կլինի բոլորի համար»,- նշվում է ուղերձում։



© NEWS.am STYLE