«Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի բոլոր հրաշալի մարդկանց». Ռիհանայի, Շակիրայի, Ջեյ Զիի եւ Ջասթին Բիբերի հետ համագործակցած պարուսույցն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

13:39   16 հոկտեմբերի, 2020

Հանրահայտ Hi-Hat production-ի ճանաչված խորեոգրաֆ Թրոյ Քիրբին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին:

Ռիհանայի, Շակիրայի, Ջեյ Զիի, Ջասթին Բիբերի եւ մի շարք այլ աստղերի հետ աշխատած պարուսույցն Instagram-ի իր էջում կիսվել է 2018 թ-ին NEWS.am STYLE-ին տված հարցազրույցով ու գրել. «Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի բոլոր հրաշալի մարդկանց»: Քիրբին օգտագործել է նաեւ #ArmeniaStrong (Ուժեղ Հայաստան) հեշթեգը:

Խորեոգրաֆը Հայաստանում եղել է 2018 թ-ին: Այստեղ էր «Դեպի Եվրատեսիլի» մասնակից Հասմիկ Շիրոյանի հրավերով` նրա ելույթը բեմադրելու համար: Այն ժամանակ մեզ հետ զրույցում պարուսույցը նշել էր` «Պարզ տեսնում եմ, որ այստեղի մարդկանց միջեւ սերը շատ ամուր է, ինչը հրաշալի է, քանի որ, կարծում եմ` աշխարհին սերը շատ է պակասում»:



© NEWS.am STYLE