«Անպայման կանեմ դա»․ Սարիկ Անդրեասյանը մտադիր է արցախյան հերոսական դիմակայության մասին ֆիլմ նկարահանել

11:04   17 հոկտեմբերի, 2020

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից անկեղծորեն մտահոգված է հայ ժողովրդի համար։ Իր հրապարակումներից մեկում նա գրում է. «Նույնիսկ եթե իմ դիրքորոշումը կարող է ինչ-որ կերպ փչացնել կյանքիս հետագա ծրագրերը, ապա անկեղծ ասեմ, որ ես բացարձակապես թքած ունեմ դրա վրա։ Հայաստանն իր պատմության մեջ երբեք ագրեսոր չի եղել եւև երբեք առաջինը չի հարձակվել»․․․

Անդրեասյանը հակամարտության թեմային անդրադառնում է գրեթե ամեն օր։ Եվ նույնիսկ իր միկրոբլոգի Stories բաժնում հետեւորդների հետ շփումն առանց արցախյան թեմայի չի ստացվել։

«Ես կարծում եմ, հաշվի առնելով նման համաշխարհային հնչեղությունը, պետք է ֆիլմ նկարահանել Արցախի մասին», - գրել է հետեւորդներից մեկը: «Անպայման կանեմ դա։ - արձագանքել է Սարիկ Անդրեսյանը՝ հավելելով. «Ահաբեկչության եւ բեսպրեդելի այս փաստը պետք է փաստագրված լինի կինեմատոգրաֆում, որպեսզի նրանք չկարողանան իրենց վրայից լվանալ այդ բիծը»․․․

Ի դեպ, նկատենք, որ այստեղ էլ Սարիկ Անդրեասյանն իր նոր՝ «Գուդբայ, Ամերիկա» ֆիլմի ներդրողներին առաջարկում է վարձույթից գումարներ փոխանցել Արցախին։



© NEWS.am STYLE