«Դուրս եկեք»․ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը սադրիչներին եւ ատելություն հրահրողներին ցույց է տվել դռան տեղը

14:27   17 հոկտեմբերի, 2020

Ռուսական հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ակտիվորեն աջակցում է Հայաստանին եւ Արցախին՝ սեպտեմբերի 27-ին բռնկված կատաղի դիմակայությունում։ Այս թեմայի մասին  նա Instagram-ում պարբերաբար կիսվում է լուսանկարներով եւ տեսանյութերով՝ արտահայտելով իր քաղաքացիական դիրքորոշումը։ Սոցցանցերի ադրբեջանական մասին նման մոտեցումը, մեղմ ասած, նյարդայնացնում է, ուստի Ժաննա Լեւինան շտապել է իր միկրոբլոգի Stories բաժնում նախազգուշացում հրապարակել՝ ուղղված նրանց, ովքեր կոնֆլիկտ են հրահրում եւ ատելություն սերմանում։

«Նման մեկնաբանությունների ցանկացած կրող կարգելափակվի։ Ցանկացած!»,- զգուշացնում է նա: Խնդրում եմ, ինձ՝ ՌԴ քաղաքացի, ազգությամբ հրեայի, մատնացույց չանել, թե ում հետ ընկերություն անեմ, ում հետ շփվեմ, ում սիրեմ, ում ատեմ, ինչ կարող եմ հիմա գրել, իսկ ինչ չի կարելի, ինչ գրառումներ կարելի է հրապարակել, իսկ ինչ՝ ոչ, պետք չէ: «Իմ օգտահաշիվը» բառակապակցության մեջ գլխավոր բառը «իմ»-ն է։ Իմ էջի դռները միշտ բաց են։ Դուրս եկեք»։



© NEWS.am STYLE