«Հայաստան, ապրում ենք քեզ համար»․ System of a Down-ը՝ հանուն Արցախի ակցիա է կազմակերպել Կալիֆոռնիայում (վիդեո)

16:04   17 հոկտեմբերի, 2020

«System of a down» աշխարհահռչակ խմբի երաժիշտներն ակտիվորեն հետեւում են Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու մշտապես գրառումներ են կատարում՝ դատապարտելով հակառակորդի գործողությունները։

View this post on Instagram

A post shared by John Dolmayan (@johndolmayan_) on

System of a Down խմբի անդամները՝ Շավո Օդադջյանն ու Ջոն Դոլմայանը նոր ակցիա են կազմակերպել։ Նրանք Գլենդեյլի Սուրբ Լեոն տաճարում հանդիպել են երկրպագուների հետ։ Երաժիշտները ստորագրել են շապիկների վրա, որոնք տեղում վաճառվել են: Այս մասին տեղեկանում ենք Ջոն Դոլմայանի ինստագրամյան էջից։

Միջոցառմանը մասնակցել են ինչպես  հարյուրավոր ամերիկահայեր, այնպես էլ բազմաթիվ օտարերկրացիներ։

Հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։



© NEWS.am STYLE