«Ճանաչեք Արցախը». La Casa de Papel-ից մեր հայրենակից Հովիկ Կեուչկերյանի հրապարակումը
18:0017 հոկտեմբերի, 2020
Իսպանական ամենահայտնի հեռուստասերիալի հայկական արմատներով աստղը` Հովիկ Կեուչկերյանը, Instagram-ի story բաժնում իր աջակցությունն է հայտնել Արցախին: Բոգոտային մարմնավորող դերասանը կիսվել է «Ճանաչեք Արցախը» (Recognize Artsakh) պաստառով: